Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը եւ ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

Հայաստանը եւ ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան 
Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել Է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել Է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄ-ն հարկադրված Էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել Էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]