Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտին մասնագիտության ընտրության հարցում ոգեւորել են Արցախյան պատերազմի բժիշկները

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտին մասնագիտության ընտրության հարցում 
ոգեւորել են Արցախյան պատերազմի բժիշկները

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի կուրսանտ Շահեն Բադալյանի համար ընտրած մասնագիտությունը մեծ պատասխանատվություն է: Նա պատմեց, որ մասնագիտությունն ընտրելու հարցում խթան են հանդիսացել Արցախյան ազատամարտի ժամանակ ռազմական բժիշկների դերն ու գործունեությունը:

«Համալսարանի ընտրությունն առաջնահերթ պայմանավորված է եղել բժշկի մասնագիտություն ունենալու ցանկությամբ, իսկ հենց այս բաժինն ընտրելուն նպաստել է ժամանակին Արցախյան պատերազմի մասին մանրամասն տեղեկանալը, ուսումնասիրելը. այն, թե ինչպես են պատերազմական իրավիճակում ռազմական բժիշկները կարողացել կանգնել մեր  զինվորների կողքին՝ բացարձակ չունենալով տարրական  պայմաններ: Սա մեծ պատասխանատվություն է իհարկե, եւ մեծ  պատիվ է կրել այդ պատասխանատվությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանանց տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց կուրսանտը: 

Նա վստահորեն նշեց, որ անհրաժեշտության դեպքում կլինի այնտեղ, որտեղ պետք է, մյուս կուրսանտների հետ միասին կկանգնեն զինվորների կողքին:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ եւս շատ կուրսանտներ եւ դասախոսներ դիմել էին մարտական գործողության շրջան մեկնելու համար: Միանշանակ պատրաստ ենք, բայց նախընտրում եմ, պատրաստ լինելով  վատին, խաղաղ պայմաններում աշխատել ու ծառայել որպես բժիշկ»,-եզրափակեց Շահեն Բադալյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]