1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամասիայում բացվեցին Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբներ

Ամասիայում բացվեցին  Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբներ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամասիայում փետրվարի 23-ին բացվեցին Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբները, որը նախաձեռնել է Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիա Տարածքային ծրագրի գրասենյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակից, Լեգո լաբորատորիա հիմնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը կատարել է շուրջ 12 հազար դոլարի ներդրում` ձեռք բերելով անհրաժեշտ գույք` սեղաններ, աթոռներ, համակարգիչներ ու լեգո-հավաքածուներ: Ռոբոտաշինության կրթական կենտրոն հաճախելու են 12-ից 18 տարեկան թվով 25 դպրոցական, ովքեր մասնակցելու են շաբաթական երկու անգամ կազմակերպվող դասընթացներին: Ակումբում երեխաներն աշխատելու են «Լեգո» ապրանքանիշի վերջին սերնդի EV3 սարքավորումներով։ Նախատեսվում է, որ ակումբը կունենա նաև եռաչափ տպիչ։ Ակումբի անդամ լինելով` երեխաները հնարավորություն կստանան տարվա ընթացքում մասնակցել տարբեր տեխնոլոգիական ցուցահանդեսների ու ամառային ճամբարների։ Ակումբ կարող են հաճախել ոչ միայն Ամասիայում բնակվող, այլ շրջակա համայնքների երեխաները։

Նույն օրը պաշտոնապես ազդարարվեց նաև Իմփաքթ ակումբի բացումը, որը գործում է Ամասիայում 2016 թվականից` իր շուրջը միավորելով թվով 20 երեխայի։ Ակումբն արդեն ճանաչելիություն ունի համայնքում, քանի որ հասցրել է հանդես գալ համայնքային ծառայության ծրագրով։ Ակումբի ամբողջ գույքը նույնպես ձեռք է բերվել Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի միջոցներով։

Այստեղ երեխաները հնարավորություն են ստանում ուսանել Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Աշխատունակություն և Առաջնորդություն: Վորլդ Վիժնի Սքայ ակումբը, որն իր գործունեությունը մեկնարկելու է ընթացիկ տարվա մարտից, արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում։ Այս ակումբ հաճախելու են 18-28 տարեկան երիտասարդներ, ովքեր կարողանալու են զարգացնել իրենց տնտեսական հնարավորությունները և աշխատաշուկա մուտք գործել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]