1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost

«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի 
երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ոտնահարումներին և բլոգեր Լապշիի նկատմամբ հետախուզում հայտարարելու քայլին անդրադարձել է ամերիկյան Huffingtonpost-ը:

«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը» վերնագրված հոդվածում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ալիևյան կլանի բռնապետական ռեժիմի անօրինականություններին զուգահեռ՝ ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությունը, թե ինչպես է մեկ այլ բռնապետ՝ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին 95 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը բռնակցել Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ հիմք դնելով 1991-ից առ այսօր ծավալվող հակամարտությանը:

«Այլ հնարքներին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ
այցելած յուրաքանչյուր օտարերկրացի ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 683 հոգու հայտարարել է «պերսոնա նոն գրատա»: Երբ տեսնում ես, որ միայն անցած 2 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղ է այցելել մոտ 25000 զբոսաշրջիկ, պարզ է դառնում, թե ինչ անկատար է Ադրբեջանի ցուցակը և ինչ անհեթեթ է բլոգեր Լապշինի ձերբակալությունը: Անշուշտ, Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվում նրանք, ում այցելությունները հայտնի են դառնում լրատվամիջոցների միջոցով:

Ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն և Ֆրանսիայի Ներքին գործերի գործող նախարար Բրունո Լը Ռուն այս ցուցակի ամենաակնառու ներկայացուցիչներն են: Դյուկը 10-րդ մարդն է, ում ոտքը դիպել է Լուսնի մակերևույթին՝ «Ապոլոն 16»-ի կազմում, սակայն ԼՂՀ այցելելուց հետո նրա ոտքը էլ չի դիպչի Ադրբեջանի հողին (եթե մի պահ ենթադրենք, թե ինքը կցանկանա):

Լապշինը ճանապարհորդ-լրագրող է, ով եղել է 120 երկրներում: 2016թ. վերջին նա գնաց Բելառուս. մի որոշում, որի համար պետք է, որ զղջա: Փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին: Լրագրողների պաշտպանության կոմիտեն 2 անգամ պահանջել է, որ այս որոշումը կասեցվի: Հատկանշական է այն փաստը, որ թե Լուկաշենկոն, թե Ալիևը լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում»:

«Լապշինի բլոգում կանխատեսելի զարգացումներ են նկատվում, այն պահից, ինչ նա «ժամանել» է Բաքու: ԼՂՀ-ին վերաբերող նրա հրապարակումները հեռացվել են, իսկ այցելած երկրների շարքից բացակայում է Լեռնային Ղարաբաղի անվանումը:

Ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Ադրբեջանում կա բանտարկված 259 լրագրող. և սա՝ ընդամենը 7 միլիոն բնակչություն ունեցող երկրում»,- նշված է հոդվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]