Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն

Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների 
վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համալիր կատարած այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դա համալսարանի ռեկտորի գաղափարն ու առաջարկն է,  որ այստեղ ստեղծվի այդ կենտրոնը: Արդեն իսկ որոշ հնարավորություններ համալսարանի ուժերով ստեղծվել են, մենք էլ բանակի աջակցութամբ կշարունակենք օգնել, որպեսզի  դա լինի արդիական եւ բոլոր հնարավորություններ ունեցող հաստատություն մեր տղաների համար»,-նշեց նա:

Անդրադառնալով զինհաշմանդամների հետ  աշխատող մասնագետներին՝ նա նշեց, որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդյունքն արդեն իսկ տեսանելի է:

«Տղաները պատրաստ են շարունակելու պայքարը վերականգնվելու համար հիմա արդեն քաղաքացիական կյանքում, եւ շատ ոգեւորող է, որ մեր բուժհասարակությունը նվիրումով է այդ գործին միացել:  Զինհաշմանդամների համար պետությունը ստեղծել է բազմաթիվ հնարավորություններ եւ ծրագրեր: Նրանց համար առողջապահությունը անվճար է, իսկ այն մասում, որը չի ծածկվում պետպատվերի շրջանակում, մենք գտնում ենք  վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ շարունակելու են աջակցել զինվորներին անհրաժեշտության դեպքում արտերկրում բուժում ստանալու համար:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]