Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սյուզան Սարանդոնը, Տիգրան Ձիթողցյանը «Ամերիկյան հայելի» ֆիլմի աստղերն են

Սյուզան Սարանդոնը, Տիգրան Ձիթողցյանը «Ամերիկյան հայելի» ֆիլմի աստղերն են

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Նոր ֆիլմի նկարահանումները վերջին փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ֆիլմի պրոդյուսերը Դավիդ Շարան է: Ֆիլմը նկարահանվել է դերասանուհի Էշլի Հինշոուի, թոփ մոդել Հիլարի Ռոդայի,  ոսկերիչ դիզայներ Մորգան Շարայի և հեռուստաաստղ Ֆլորենս Ֆեվղի և այլոց մասնակցությամբ:

Բալդերն արժանացել է մրցանակի իր առաջին աշխատանքի` «Փոքրիկ իսպանացի» ֆիլմի, հետագայում «Երևակայական իրականություն» փորձառական ֆիլմի համար: Նյու Յորքում նա ձեռք է բերել ճանաչում որպես փաստագրական ֆիլմերի ռեժիսոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]