Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 23.02.2017

Սպասվող լրահոս. 23.02.2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում կազմակերպվելու է նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառահատումները և թունավոր արտանետումների ծավալը։ Այս հարցը ներառված է այսօր` փետրվարի 23-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:

Փետրվարի 27-ը Սումգայիթի ջարդերի տարելիցի օրն է: Օրվա ընդառաջ «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կանդրադառնան ցավալի իրադարձություններին վերաբերող ուսումնասիրություններին, միջազգային հարթակներում հարցի բարձրացմանը: Երևանում կանցկացվի «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով կոնֆերանս, որի ընթաքում կներկայացվեն ԵՄ ֆինանսական աջակցությանն արժանացած երեք նախաձեռնություններ: Դրանք ուղղված են աղբահանության և սանմաքրման ծառայությունների բարելավմանը Հայաստանի տարբեր համայնքներում։ Կոնֆերանսին մասնակցելու են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Կլինեն հյուրեր Վրաստանից:

Ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումները շարունակում են մնալ առաջնահերթ տեղերում: Այսօր ՀՀԿ, ՀՅԴ, Ազատ դեմոկրտաներ կուսակցությունների, «Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» , «Ելք» դաշինքների ներկայացուցիչները կբանավիճեն նախընտրական հարցերի շուրջ:

Այսօր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի Երիտասարդ գործարարների միջազգային ֆորում և մանկապատանեկան ու երիտասարդական ստեղծագործական միջազգային մրցույթ-փառատոն: Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց:

Մրցում են պետական կառույցները: Այսօր ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի, ՊԵԿ-ի և ԱԳՆ-ի աշխատակիցներն իրենց ուժերը կչափեն հրաձգության մրցումներում: Ընդհանուր առմամբ մրցմանը կմասնակցեն 32 պետական մարմինների շուրջ 200 աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի «Ռոմանտիկ սիրերգ» խորագիրը կրող «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Համերգը նվիրվում է երաժշտական ռոմանտիզմի հիմնադիր Ֆրանց Շուբերտի 220-ամյակին: Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]