Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Մխիթարյանի գոլի շնորհիվ. Եվրոպայի լիգա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Մխիթարյանի գոլի շնորհիվ. Եվրոպայի լիգա

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս հաղթեց ֆրանսիական «Սենթ Էթիեն»-ին: «Կարմիր սատանաներին» հաղթանակ բերեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գնդակը` խաղի 16-րդ րոպեին: Սակայն հայ կիսապաշտպանը փոխարինվեց 25-րդ րոպեին` վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Ժոզե Մոուրինյոյի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին` Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]