1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Անուշի» մշակութային առաջին կանգառը Էջմիածին քաղաքում էր

«Անուշի» մշակութային առաջին կանգառը Էջմիածին քաղաքում էր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրել են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:

Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչելով Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսականների կողմից:

Էջմիածնի մշակույթի տուն էին եկել հանդիսականներ Արմավիրի տարբեր բնակավայրերից, ովքեր ցանկություն հայտնեցին օպերային թատրոնի արտիստների հետ այսօրինակ հանդիպումները դարձնել պարբերական: Էջմիածնում «Անուշ» օպերայի ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ էին հասել կուլիսներ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու արտիստներին։
«Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]