Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Թումո Գյումրի»-ի սանի լուսանկարը Իտալիայի Arte Laguna մրցույթի եզրափակչի մասնակիցների ցանկում է

«Թումո Գյումրի»-ի սանի լուսանկարը Իտալիայի Arte Laguna մրցույթի եզրափակչի 
մասնակիցների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թումո Գյումրի»-ի 17-ամյա ուսանող Մարտին Մանուկյանի լուսանկարը ընդգրկվել է Իտալիայում անցկացվող միջազգային Arte Laguna ժամանակակից արվեստի հանրահայտ մրցույթի լուսանկարչության բաժնի եզրափակչի մասնակիցների ցանկում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ստեղծարար տեղնոլոգիաների «Թումո» կենտրոնից՝ հավելելով. «Գյումրիի շինությունների հակադրությունը ներկայացնող լուսանկարը ստեղծվել է գերմանացի տեսողական արտիստ Կատարինա Ռոթերսի` «Թումո»-ում անցկացրած աշխատարանի շրջանակներում։ «UrbanLab Երևան»-ի հետ համագործակցությամբ իրականացված լուսանկարչական աշխատարանի ընթացքում «Թումո Գյումրի»-ի մի խումբ ուսանողներ հետազոտեցին Գյումրիի ճարտարապետությունը լուսանկարչական տեսանկյունից։ Ստացված ֆոտոշարքը ընդգրկվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը ներկայացնող UrbanLab-ի ինստալյացիայի մեջ։


Այժմ, շարքի մասը հանդիսացող լուսանկարը մրցելու է ժամանակակից արվեստի մրցույթի եզրափակիչ հասած աշխարհի տարբեր երկրներից ուղարկված աշխատանքների հետ, և մասնակցելու է Arte Laguna-ի մեծ ցուցադրությանը
Վենետիկի հանրահայտ «Արսենալ« ցուցասրահում՝ մարտի 25-ից ապրիլի 9-ը։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մարտի 25-ին։

Մարտինը լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել «Թումո»-ում, որտեղ և անցել է իր առաջին դասընթացները այդ ոլորտում։  «Սիրում եմ նկարել ինչ-որ թեմայի շուրջ, այսինքն՝ նկարներովս ինչ-որ բան պատմել մարդկանց։ Բայց ինձ թվում է, որ լուսանկարների ցանկացած թեմայից զատ՝ առաջին հերթին ֆոտո եմ
անում, որ ցույց տամ, թե ով եմ ես», - ասում է պատանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]