Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն քննարկել են դեղամիջոցների որակի ստանդարտացման հարցը

 ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն քննարկել են դեղամիջոցների որակի ստանդարտացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում դեղերի որակի ապահովման միասնական պահանջների ներդրումն անհրաժեշտություն է որակյալ դեղերի արտադրության առումով, ինչի արդյունքում միության անդամ երկրների քաղաքացիները ապահովված կլինեն անվտանգ և որակյալ դեղերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը, այս մասին Ստրասբուրգում դեղամիջոցների  որակի և առողջապահության հարցերով Եվրոպական դիրեկտորատի տնօրեն Սյուզան Քայտելի հետ հանդիպմանն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:

«Մենք դեղերի որակի միասնական պահանջ սահմանելու հարցում առաջին հերթին հենվում ենք եվրոպական լավագույն փորձի վրա: Այստեղ ցանկացած դեղամիջոցի համար հստակեցնում են օպտիմալ պահանջները, որոնք երաշխավորում են դրանց բարձր որակը»,- ասել է Կորեշկովը:

Կողմերը համակարծիք են այն հարցում, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի որակի միասնական պահանջների սահմանումը նոր իմպուլս կհաղորդի այդ ոլորտում միջազգային առևտրային հարաբերություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]