Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային փորձագետները կրթական բարեփոխումների առաջարկ են արել կառավարությանը

Միջազգային փորձագետները կրթական բարեփոխումների առաջարկ են արել 
կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում  ներկայացվել են ծրագրի ձեռքբերումներն ու մարտահրավերները շահակից երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈԱԱԿ-ից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Որակի շաբաթվա երրորդ օրվա քննարկման թեման մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համահունչությունն էր:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, կարևորեց գործող որակավորումների ազգային շրջանակ ունենալը. «Մի բան է ունենալ թղթի վրա գրված Որակավորումների ազգային շրջանակ, բայց ավելի բարդ է ապահովել դրա իրականացումը»:

Այնուհետև դասախոսների, ուսանողների և վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդհանուր քննարկում, թե ինչու և ինչպես է պետք բարեփոխել մասնագիտության կրթական ծրագրերը: Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ ցկյանս ուսումնառությունն այլընտրանք չունի, որ տեսական կրթությունը  չի նշանակում ապագային միտված կրթություն: Անդրադարձ կատարվեց նաև պրակտիկ և տեսական կրթության համամասնությանը ՄԿԾ-ներում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կիսվեցին նաև ՈԱՇ-ի և վերջնարդյուքնների համապատասխանեցման իրենց փորձով, ներկայացրեցին ALIGN-ի շրջանակներում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին  գնահատումից քաղված դասերը:

Աշխատաժողովն ամփոփվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններին ուղղված փոփոխությունների առաջարկով: Միջազգային փորձագետներն առաջարկում են հստակեցնել կրթական և գիտական աստիճանները (բակալավր, մագիստրոս, PHD)՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ճանաչելի նկարագիրներին; յուրաքանչյուր բուհի ապահովել  բավարար ինքնավարությամբ՝  ինքնուրույն մշակելու և իրականացնելու մասնագիտության կրթական ծրագրեր; պարբերական շրջափուլերով իրականացնել մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատում; ազգային մակարդակում ավարտական կուրսի ուսանողների հարցում իրականացնել՝ պարզելու արդյոք ՄԿԾ-ների նպատակն իրականացված է և ինչ բարեփոխումների կարիք կա; ապահովել ուսանողական կառույցների ինքնավարությունը բուհերում; կազմել աշխատանք գտած շրջանավարտների տվյալների շտեմարան, ինչը կնպաստի աշխատաշուկայի կարիքները հասկանալուն և այլն:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին հուզող, իսկ փետրվարի 21-ին՝ երիտասարդ դասախոսների խնդիրները: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]