Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Ղազարյանը դասախոսել է Պոզնանի համալսարանում

Դեսպան Ղազարյանը դասախոսել է Պոզնանի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի քաղաքական գիտությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռադոսլավ Ֆիեդլերը։

Հանդիպումից առաջ համալսարանի ցուցասրահում տեղի է ունեցել Պոզնանում բնակվող հայազգի նկարիչ և քանդակագործ Վահան Բեգոյի աշխատանքների ցուցադրությունը:

Այնուհետև, դեսպան Ղազարյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի պատմությանը, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Էդգար Ղազարյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Իր ելույթում դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Դեսպան Ղազարյանը նաև խոսել է Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]