Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոշբլուանը ողջունում է ԼՂ հարցով հանդիպում կազմակերպելու Օլանդի առաջարկությունը

Ռոշբլուանը ողջունում է ԼՂ հարցով հանդիպում կազմակերպելու Օլանդի 
առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Պետք է ողջունել նախագահի հայտարարությունը, որը հստակորեն ընդգծում է այս անկախության միջազգային ճանաչման հեռանկարը: Մեր շրջանակի առաքելությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ցանկացած քայլին աջակցությունը, ուստի չենք կարող չաջակցել հանդիպում կազմակերպելու նախագահի Օլանդի առաջարկությանը»,- հավելել է Ռոշբլուանը:

Նա շեշտել է նաև, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով պետք է վերահաստատել հավատարմությունը 1994թ. եռակողմ համաձայնությանը և մեկտեղել երեք կողմերին էլ՝ Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին:

Փետրվարի 8-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում: « Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- շեշտել է Ֆրանսուա Օլանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]