1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է տիրապետել ընտրություններին ոստիկանների գործողությունների ուղեցույցին

Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է տիրապետել ընտրություններին ոստիկանների 
գործողությունների ուղեցույցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում  էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանում ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին:

Ոստիկանության պետը հրահանգեց գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները և պահանջեց բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին:

Խորհրդակցության ավարտին աշխատանքում աչքի ընկած մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]