Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գավառ քաղաքի աղբավայրում իրականացվել են աղբաթաղման եւ տարածքի մաքրման աշխատանքներ

 Գավառ քաղաքի աղբավայրում իրականացվել են աղբաթաղման եւ տարածքի մաքրման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի քաղաքապետարանի միջոցների հաշվին փետրվարի 10-ից ընթացել եւ ավարտվել են քաղաքի աղբավայրում աղբի թաղման եւ տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրա Մինասյանը, աղբավայրն ընդգրկում է շուրջ 2 հեկտար տարածք, որտեղ օրական տեղափոխվում է մոտ 15 տոննա աղբ: 
«Աղբավայրում աշխատել է 1 միավոր տեխնիկա, ինչի պատճառով աշխատանքները համեմատաբար ավելի երկար օրերի ընթացքում ենք հասցրել ավարտին: Աղբավայրում կուտակված աղբը տեխնիկայի օգնությամբ լցվել է մոտակա ձորը եւ ծածկվել հողի շերտով, միեւնույն ժամանակ աղբից ամբողջովին մաքրվել է աղբավայրը՝ նոր աղբի կուտակման տեղ ստեղծելու նպատակով: Մյուս կողմից էլ աղբաթաղումը նպաստում է, որ քամու ազդեցությամբ պոլիէթիլենային տոպրակներով եւ այլ թափոններով չաղտոտվի շրջակա միջավայրը»,-ներկայացրեց Յուրա Մինասյանը: Աղբավայրի աղբաթաղումը եւ տարածքի մաքումը կատարվում է ամեն տարի, 2-3 անգամ՝ կախված աղբի կուտակման ծավալներից: Սակայն Գավառի քաղաքապետարանում, ինչպես նաեւ մարզի մյուս համայնքներում, անհամբեր սպասում են «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման  ծրագրի»  ընդհանուր մեկնարկին, որով նախատեսվում է կենցաղային աղբը հատուկ աղբահան մեքենաներով դուրս տանել Գեղարքունիքի մարզի տարածքից:
«Մեր քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում ներառված են «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» դրույթներից բխող պահանջները եւ գործողությունները: Այդ հույժ կարեւոր ծրագրի կենսագործման դեպքում մեր աղբավայրի հետագա շահագործումը դադարեցվելու է, իսկ տարածքը հիմնովին ազատվելու է աղբի կուտակումներից, աղտոտվելու վտանգից»,-ներկայացրեց ՀՈԱԿ տնօրենը:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]