Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ամերիկացիների 50 տոկոսից ավելին դժգոհ Է Թրամփի նախագահության առաջին ամսվա արդյունքներից. հարցում

Ամերիկացիների 50 տոկոսից ավելին դժգոհ Է Թրամփի նախագահության առաջին ամսվա արդյունքներից. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների կեսից ավելին դժգոհ Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության առաջին ամսվա արդյունքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Hill թերթը՝ հղում անելով նոր հարցման տվյալներին: NBC News/Survey Money-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, այդ տեսակետն Է հայտնել ամերիկացիների 54 տոկոսը այն դեպքում, երբ հարցվածների 43 տոկոսը, ընդհակառակը, հավանություն Է տվել նոր նախագահի աշխատանքին: 
Պարզվել Է նաեւ, որ հարցման մասնակիցները դժգոհ են երկրի կառավարության աշխատանքից. 42 տոկոսը հայտարարել Է, որ գոհ չԷ նրանից, եւս 31 տոկոսը նշել Է, որ այն զայրույթ Է առաջացնում: 
Յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելման վերաբերյալ Թրամփի որոշումների կապակցությամբ կարծիքները գրեթե հավասար են բաժանվել. հարցվածների կեսը հավանություն Է տվել այդ քայլին, 47 տոկոսը դեմ Է արտահայտվել: 
Հարցումն անցկացվել Է փետրվարի 13-19-ին, դրան մասնակցել Է ավելի քան 11,5 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]