Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող Բրեդլի 
Բուզետոյին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 22-ին ընդունեց   Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին և ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության ընդլայնումը բնական և տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման , ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրների շուրջ:

Միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով աղետներին  ազգային դիմակայունության մակարդակի բարձրացման խնդիրներին՝  նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ժամանակ առավել խոցելի են կանայք, երեխաները, հաշմանդամներն ու տարեցները, ուստի հարկ է առավել մեծ ուշադրություն դարձնել  վերջիններիս պատրաստվածությանը ճգնաժամերին արձագանքելու հարցում:

Կողմերը կարևորեցին նաև ճգնաժամերի ժամանակ տարածաշրջանում կայունության պահպանման հիմնախնդիրը,  մասնավորապես՝ աջակցությունը բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հարցերում:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց  համատեղ ծրագրեր մշակել աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության ու դիմակայունության բարձրացման բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]