Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Chanel-ը Gabrielle նոր բույրը կթողարկի ի պատիվ նորաձեւության տան հիմնադրի

Chanel-ը Gabrielle նոր բույրը կթողարկի ի պատիվ նորաձեւության տան հիմնադրի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեւության տունը Gabrielle նոր բույրն Է թողարկելու ի պատիվ նորաձեւության տան հիմնադրի՝ մոդելագործ Գաբրիել Շանելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ դա լինելու Է պարֆյումերային ջուր՝ ծաղկային նրբաբույրերի գերակշռությամբ: «Մեր նպատակն Է՝ հայտնվել բեսթսելլերների տասնյակում»,-նշել Է Քրիստին Դագուսեն՝ Chanel-ի՝ կոսմետիկայի եւ պարֆյումերիայի գծով միջազգային տնօրենը: 
Նրբաբույրերը, որոնց վրա հիմնվելու Է պարֆյումերային ջուրը, առայժմ չեն նշվում, բայց հայտնի Է, որ դրանց վրա աշխատելու Է Chanel-ի պարֆյումեր Օլիվիե Պոլժը՝ մինչ այս պահը տան Les Exclusifs բույրերի շարքում Boy Chanel նորագույն պարֆյումի ստեղծողը: 
Gabrielle-ի թողարկումը սպասվում Է 2017 թվականի աշնանը: Գաբրիել Շանելի պատվին նորաձեւության տունը նաեւ ստեղծել Է նոր համանուն պայուսակ եւ պլանավորում Է թողարկել նշանավոր մոդելագործին նվիրված ժամացույցների եւ զարդերի նոր մոդելներ:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]