Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, թե երեխաների ճարպակալումը որքանով Է կախված ծնողների գեներից

Գիտնականները պարզել են, թե երեխաների  ճարպակալումը որքանով Է կախված ծնողների գեներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխայի մոտ ճարպակալման զարգացման հավանականությունը մոտավորապես 35 – 40 տոկոսով կախված Է ծնողների ծագումնաբանությունից եւ մակածին գործոններից, որոնք նրանք փոխանցում են իրենց զավակներին, հայտարարում են գիտնականներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Economics and Human Biology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ գեր ծնողների երեխաներն ավելի մեծ շանսեր ունեն դառնալու այդպիսին, երբ մեծանան: Ինչպես պարզվել Է, ծնողների ժառանգությունը ամենագեր երեխաների վրա կրկնակի ավելի ուժեղ Է ազդում, քան ամենանիհար դպրոցականների եւ նախադպրոցականների վրա: Այս հայտնագործությունը պետք Է մեզ ստիպի վերաիմաստավորելու այն, թե որքանով Է ճարպակալումը պայմանավորված ծագումնաբանական գործոններով, մի կողմից, եւ մեր վարքով՝ մուս կողմից»,- հայտարարել Է Փիթեր Դոլթոնը Սասեքսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):   
Դոլթոնը եւ նրա գործընկեր Միմի Սյաոն՝ Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցից (Մեծ Բրիտանիա), այս եզրկացությանն են հանգել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք գիտնականների տասնյակ այլ խմբեր հավաքել են Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում մոտավորապես հարյուր հազար երեխաների եւ նրանց ծնողների առողջության  դիտարկման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am