Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը ԼՂ հակամարտության հարցում ՄԽ եռանախագահության ձևաչափին այլընտրանք չի տեսնում

Լավրովը  ԼՂ հակամարտության հարցում ՄԽ եռանախագահության ձևաչափին 
այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին այլընտրանք չկա: Փետրվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սրա օգտին խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այն փաստաթղթերում, որոնց տակ նրանք դրել են իրենց ստորագրությունը: Եռանախագահության ձևաչափին կողմ են արտահայտվել նաև ԵԱՀԿ-ի բոլոր անդամները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լավրովը:

Նա վստահեցրեց, որ համանախագահներն անգործության մատնված չեն: «Համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են: Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]