Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներին

Նախարար Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական 
ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունել է իտալական «ANAS» խոշորագույն ճանապարհաշինական ընկերության բիզնես զարգացման գործադիր տնօրեն Լաուրենտ Ֆրանսիոզիին, «IRD Engineering» ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Օրսինիին և «Gestione Progetti Ingegneria» տրանսպորտային ենթակառուցվածքի ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջորջիո Գիդուչիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է մեր երկրի համար կարևոր ճանապարհաշինական ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լաուրենտ Ֆրանսիոզիին ներկայացրել է «ANAS» ընկերության գործունեությունը։ Նա ընդգծել է, որ բացի արագընթաց ճանապարհներ կառուցելուց, մասնագիտացած են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ դժվարանցանելի ճանապարհների կառուցման աշխատանքներում, հավելելով, որ հետաքրքրված են պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ենթակառուցվածքների գործընթացներով և նախագծերով։ Հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են տեղեկություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։

Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել դրանց հնարավոր տարբերակները և հաջորդ հանդիպման ընթացքում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]