Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիզնես դասընթացները հասանելի են դառնում նաև մարզերում

Բիզնես դասընթացները հասանելի են դառնում նաև մարզերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հերթական բիզնես դասընթացները տեղի ունեցան ս.թ. փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառեցին «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում»թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:

«2013 թվականին  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015 թվականից դասընթացները հասանելի դարձան նաև բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարևորելով  համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը», - ասաց բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը:  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացներին մասնակցել են ավելի քան 500  ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 300 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]