Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը Սիրիային կաջակցի մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը. Ռոուհանի

Իրանը Սիրիային կաջակցի մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կշարունակի աջակցել Սիրիային մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սիրիայի Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) նախագահ Հադիա Աբասի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Վերջին ամիսներին մենք Սիրիայում շատ դրական փոփոխությունների վկաներն ենք դարձել: Ահաբեկիչների նկատմամբ վերջերս տարած հաղթանակներն աշխարհում շատերին հարկադրեցին վերանայել Սիրիայում տիրող իրադրության իրենց գնահատականները: Իրանն առաջվա պես պաշտպանելու Է Սիրիայի ժողովրդին եւ օժանդակելու Է միջսիրիական բանակցային գործընթացի կարգավորմանը: Այդ աջակցությունը շարունակվելու Է մինչեւ լիակատար եւ վերջնական հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ»,-նշել Է նախագահը:
Իր հերթին Աբասն ասել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում  հաջողությունները ձեռք են բերվել հիմնականում Իրանի աջակցության շնորհիվ: Նա հանդես Է եկել հօգուտ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ կապերի հետագա ամրապնդման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]