Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը Եվրոպայի կարատեի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանը Եվրոպայի կարատեի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կարատեի 44-րդ առաջնությունում Հայաստանը նվաճել է բրոնզե մեդալ:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները:

 «Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան ամեն տարի մասնակցում է միջազգային մրցաշարերի և՝ բավականին հաջող: Մեր ֆեդերացիային անդամակցում են շուրջ 25 ֆեդերացիաներ: Այս առաջնությանը մասնակցում էր նաև Արցախի ֆեդերացիայի ներկայացուցիչը»,-ասաց մամուլի քարտուղար Կարեն Վարդանյանը:

Հավաքականի մարզիչ Վահան Միքայելյանը լիահույս է, որ հայ մարզիկներն աշխարհի գալիք առաջնությունում կկարողանան առավել հաջող հանդես գալ: «Մարզաձևը դարձել է օլիմպիական մարզաձև, և հաջորդ տարի իրավունք կխաղարկվի մասնակցելու 2020 թվականի Օլիմպիական խաղերին»,-նշեց մարզիչը:

Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Մուրադյանը անդրադարձավ նաև նախարարության կողմից տրվող ֆինանսավորմանը: «Լիահույս եմ, որ այս արդյունքներից հետո նախարարությունը կկարողանա մեծացնել մեզ տրվող ֆինանսավորման չափը, իսկ մենք էլ կկարողանանք ավելի շատ մրցաշարեր մասնակցել»,-մատնանշեց նա: Ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով` Եվրոպայի առաջնությունից առաջ նախարարությունը միայն 8 մարզիկի է տրամադրել մարզահագուստ, սակայն առաջնությանը մասնակցում էին 12 մարզիկներ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Մակյանը (70 կգ քաշային կարգ) հաջողությունը կապում է մարզչական շտաբի լավ աշխատանքի հետ: «Ես այս հաջողությանը հասա մարզիչների, իմ հոր, աշխատանքի, լավ գիտելիքներ շնորհիվ: Հուսամ, վերջինը չի լինի»,-եզրափակեց Եվրոպայի բրոնզե մեդալակիրը:

Եվրոպայի առաջնությունը կայացել է փետրվարի 17-19-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Առաջնությանը մասնակցել են 50 երկրի ավելի քան 1150 մարզիկներ: Հայաստանը ներկայացել էր 12 մարզիկով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]