Ֆրանսիայում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը
14:46, 22 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 100 հազար եվրոյով վաճառվել Է աշխարհում ամենաթանկ ռոմի շիշը, որն ստեղծվել Է Ֆրանսիայի Clément ռոմի տան եւ Ֆիլիպ Տուռների ոսկերչական տան համագործակցությամբ,տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին:
Գործակալության տվյալներով՝ շիշը պատրաստված Է Բակկարա մակնիշի բյուրեղապակուց եւ զարդարված Է 18-կարատանոց ոսկով, ինչպես նաեւ չորս կարատ ադամանդներով: Շշի պարունակությունը 1966 թվականի Clément ռոմ Է, որը նախկինում երբեք չի վաճառվել: Գոյություն ունի այդ ռոմի ընդամենը 40 շիշ:
Այդ շշի գնորդը եղել Է իտալացի, նրա անունը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում