1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հրապարակումներին

Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին 
հրապարակումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե իր դեմ կարող են քրեական գործ հարուցել` բանակում չարաշահումների և Նորք-Մարաշի զինված խմբին աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ որևէ մտավախություն չունի, քանի որ գտնում է, որ իր ծառայությունը հայրենքին տարել է արդար, իսկ եթե խնդիրներ լինեին, դրանց մասին ժամանակին կբարձրաձայնեին: «Ես գտնում եմ, որ նման լուրերը պարզապես շահարկումներ են և որևէ բանից չեմ վախենում: Ընդհանուր առմամբ, հիմա լրատվադաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում»,- ասել է Օհանյանը:

Նա վստահեցրել է, որ իր դեմ հրապարակումները չեն կարող զսպող գործոն հանդիսանալ և ինքն ավարտին է հասցնելու սկսած գործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]