1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանի 
հայտարարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից պարզաբանում են տարածել Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանի հայտարարության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ԱՆ «Նուբարաշաեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» :

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ծխող կալանավորված անձինք իրենք են խուցը օդափոխելու նպատակով պատուհանի մի հատվածի ապակին փոխարինել ստվարաթղթով, ինչը ժամանակին նկատվել և վերստին բերվել է նախնական վիճակի:

Ինչ վերաբերում է խցում ջուր չլինելու ահազանգին, ապա տեղեկացնենք, որ ջրի հոսքի ընդհատում չի եղել. առկա է ընդամենը հոսքի դանդաղ լինելու խնդիր` կապված ճնշման տատանման հետ, ինչն այս պահին փորձ է արվում լուծել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]