Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է 
Առաջին մրցանակի և Գավաթի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում փետրվարի 8-12-ը անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը և մրցույթի կազմակերպիչն է ճանաչված «EPTA – MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրներից` Մալթայից, Չինաստանից, Բուլգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հայաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելորուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից:

Արմեն-Լևոն Մանասերյանը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր է, Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)` համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]