1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին

Արցախի  խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած 
դիտորդներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է ԱՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստինին և  Արգենտինայի հայկական համագումարի  ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել այս օրերի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար և նշել, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել  հանրաքվեների և ընտրությունների անցկացման ընթացակարգերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բրենդա Օստին նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:

«Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք: Երևում է, որ բարդ և երկարատև աշխատանք է տարվել»,- նշել է Արգենտինայի պատգամավորը:

Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստին հավելել է .«Սա խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:

Այնուհետև, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարնի ղեկավարը նշել է. «Շնորհակալ ենք և անձնական, և մասնագիտական գնահատականների համար, քանի որ մենք առավել գործող տարբերակ չունենք աշխարհի հետ մեր մասին խոսելու համար, քան այստարբերակն է»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]