Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը մտադիր Է գնել 12 Superjet 100 ինքնաթիռ

Իրանը մտադիր Է գնել 12 Superjet 100 ինքնաթիռ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հավաստել Է, որ մոտ ժամանակներս մտադիր Է գնել ռուսական արտադրության 12 Superjet 100 ինքնաթիռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել փետրվարի 22-ին:
«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված Է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,-ասել Է նա:
Նախարարը նաեւ նշել Է, որ Ռուսաստանը շահագրգռված Է Իրանում ռուսական ինքնաթիռների համար համալրող մասերի արտադրության կարգավորման գործում, եւ, համապատասխան առաջարկության դեպքում, պատրաստ Է քննարկել դրա հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]