Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել հեղեղումների պատճառով

Կալիֆոռնիայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել հեղեղումների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղման պատճառով առնվազն 225 մարդ Է տարհանվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաքի արվարձաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայությունների ներկայացուցչին:
Միթչ Մեթլոուն ասել Է, որ փրկարարների խմբերը նավակներ են օգտագործում, որպեսզի մարդկանց օգնեն հասնել վարակազերծման հատուկ գոտիներ, որտեղից նրանց տեղափոխում են ապաստարաններ: Ջրահոսքերն իրենց հետ բերում են բեկորներ, կեղտ, ավտոմոբիլային հեղուկներ, ինչը կարող Է վատացնել մարդկանց ինքնազգացողությունը, նշել Է նա: 
Քաղաքի իշխանությունները կարգադրել են տարհանել առանձին շրջանների բնակիչների եւ նախազգուշացրել նրանց, ում կարող են սպառնալ հեղեղումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]