Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահի և վարչապետի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի նախագահի և վարչապետի դեմ դատական հայց է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber-ը:

Կուսակցությունը նրանց մեղադրել է «ժողովրդի ներսում անհանգստություն, վախ և խուճապ առաջացնելու նպատակով սպառնալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ: Որպես մեղադրանքների ապացույց է բերվել այն փաստը, որ Էրդողանը, Յըլդըրըմն ու Բահչելին հայտարարում են, թե սահմանադրական հանրաքվեում «ոչ» քվեարկողները կորակվեն որպես «ահաբեկիչներ», «հայրենիքի դավաճաններ», «անջատողականներ», «հեղաշրջման կողմնակիցներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]