Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ զեկուցողն այցելել է Թուրքիայի քրդամետ կուսակցության գրասենյակ

ԵԽ զեկուցողն այցելել է Թուրքիայի քրդամետ կուսակցության գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին Անկարայում այցելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber-ը:

Փիրին հանդիպել է կուսակցության պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերի հետ: Շուրջ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են քրդամետ կուսակցության դեմ իրականացվող բռնաճնշումները:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերին ձերբակալվել, ապա կալանավորվել են

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Փետրվարի 21-ին հայտարարվել է Ֆիգեն Յուքսեքդաղին պատգամավորական մանդատից զրկելու որոշման մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]