Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ առաջնությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ

ՀՀ առաջնությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունում արտաշատցի ըմբիշները նվաճել են մրցանակային տեղեր: Մայրաքաղաքում փետրվարի 17-18-ն անցկացված առաջնությունում 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը նվաճել է երկրորդ, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ երրորդ պատվավոր տեղը: 
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ, թեեւ իրենց մարզիկները վաստակել են արծաթե եւ բրոնզե մեդալներ, այնուամենայնիվ, նա այս գոտեմարտերը փայլուն հաղթանակ է համարում, քանի որ այդ ըմբիշները նոր են մուտք գործել երիտասարդների տարիքային խումբ: «Նրանք շատ լավ հանդես եկան, ես գոհ եմ նրանց մրցելույթից: Իրենց մրցակիցներն ունեին ե՛ւ տարիքային, ե՛ւ ուժային առավելություն»,-ընդգծեց նա: 
Հիշյալ երկու մարզիկներն ընդգրկվել են ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում եւ փետրվարի վերջին Ծաղկաձորում կմասանակցեն ուսումնամարզական հավաքներին:   
Մարզադպրոցից ՀՀ առաջնությանը մեկնել էին 6 ըմբիշ: Նրանց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Առաջնությանը մասնակցում էին հանրապետության ավելի քան 120 ուժեղագույն ըմբիշներ:
Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]