Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ. Սպիտակ տուն

Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ գործարք կնքել ահաբեկչության դեմ պայքարում եւ տնտեսության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտարարել Է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնը եւ Մոսկվան «ընդհանուր դիրք բռնեն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման եւ տնտեսական շահերի հարցերում, ապա գործարքը կկնքվի: «Դրա վրա մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ: Եթե դա ԱՄՆ-ի շահերից Է բխում, Թրամփը կհասնի գործարքի»,- հավելել Է Սփայսերը:  
Նույն օրն ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են բարելավել հարաբերությունները, եթե կապերի վերականգնումը չվնասի Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]