Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարկադիր կատարման ծառայությունում կադրային նշանակումներ են արվել

Հարկադիր կատարման ծառայությունում կադրային նշանակումներ են արվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին:

Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Գևորգ Տեր-Ղազարյանը փոխադրման կարգով նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]