Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը ռուսական ընկերություններից ներդրումներ է ակնկալում նավթագազային ոլորտում

Իրանը ռուսական ընկերություններից ներդրումներ է ակնկալում նավթագազային 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ակնկալում է, որ ռուսական ընկերությունները ներդրումներ կկատարեն այդ երկրի նավթագազային ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ լրագրողների հետ զրույցում հանդես է եկել Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն:

«Մենք ռուսական ընկերությունների հետ արդեն իսկ ունենք ստորագրված մի շարք հուշագրեր»,- հիշեցրել է Զանգանեն: Իրանցի նախարարը հավելել է, որ իրանական կողմը ռուսական ընկերություններից հիմնականում ակնկալում է տեխնիկական ոլորտի պայմաններին առնչվող հարցերի պատասխաններ ու ֆինանսական պարամետրերի ապահովում:

Զանգանեն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]