1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Նանսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով  Նանսիի հայ համայնքի 
ներկայացուցիչների  հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 21-ին տեղի է ունեցել տեսաժողով Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

Ֆրանսիայից տեսակապով միացել էին Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, մարզիկներ, ուսուցիչներ, հայկական ռադիոյի և համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և շնորհավորեց Մայրենիի տոնի առթիվ: Նախարարը կարևորեց նաև հայոց լեզվի պահպանման խնդիրը՝ որպես համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն, և առանձնացրեց հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Սփյուռքի նախարարը հատկապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառույցների գործունեության մեջ, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցույթունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Նա մասնավորապես նշեց. «Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը: Ամենակարևորը Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է»:

Ելույթ ունեցան ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Նանսիի հայկական դպրոցի ուսուցչուհիները, ռադիոյի հայկական ժամի լրագրողը: Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը շնորհակալություն հայտնեց տեսակապի համար, ներկայացրեց համայնքի խնդիրները, հպարտությամբ նշեց ՀՄԸՄ մասնաճյուղի գործունեության և մարզիկների հաջողությունների մասին: Նա հույս հայտնեց, որ տեսակապը նախարարության հետ շարունակական կլինի և համայնքն առավել ներգրավված կլինի նախարարության ծրագրերում:

Քննարկվեցին նաև համայնքային խնդիրներն ու առաջիկա անելիքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]