Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Բասկերի Երկրի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Բասկերի Երկրի պատվիրակության հետ քննարկել է 
համագործակցության հեռանկարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 21-ին հանդիպել է Բասկերի Երկրից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը և Իսպանիայի ու Բասկերի Երկրի խորհրդարանների նախկին պատգամավոր Ռաֆայել Լարեյնա Վալդերաման։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Արցախի և Բասկերի Երկրի միջև հաստատված հարաբերությունները և քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]