Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկական թատրոնը լավագույն ներկայացումներով կմեկնի հյուրախաղերի

Գյումրու դրամատիկական թատրոնը լավագույն ներկայացումներով կմեկնի 
հյուրախաղերի

 

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանում նոր ներկայացումներով  ու նոր նախագծերով  կրկին կուրախացնի  թատերասերներին: 
Առաջնախաղեր, հայ հեղինակների գործերի բեմականացում՝  տարբեր տարիքների համար: Այս ամենը հանդիսատեսին կմատուցվի նոր թատերաշրջանում, սակայն նոր թատերաշրջանի մեխը մշակույթը տարբեր մարզերի բնակիչներին հասանելի դարձնելու  գաղափարն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կներկայացնի   թատրոնի խաղացանկի լավագույն 7 ներկայացումները Օշականում, Թալինում, Ալավերդիում,  Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում: Թատրոնն այսպիով իր 151-րդ թատերաշրջանը կնշանավորի հյուրախաղերով՝ այն մեկնարկելով մարտին: «Մշակութային կանգառ»-ի շրջանակներում ոչ միայն Գյումրու թատրոնը կներկայանա այլ տարածքներում, այլ նաև հանրապետության լավագույն թատրոններն իրենց խաղացանկի լավագույն ներկայացումները կներկայացնեն գյումրեցիների դատին:
Այս տարի սա միակ  անակնկալը չէ: Ինչպես տեղեկացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, այս տարի թատրոնը կանդրադառնա  միայն հայ հեղինակներին: Ստվերում չի մնալու նաև արցախյան պատերազմի թեման: 
Թատերաշրջանը կմեկնարկի փետրվարի 23-ին՝  Զորայր Խալափյանի  «Տարբեր նվագներ» լիրիկական կատակերգությամբ:
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am