Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հարցեր

Արփինե Հովհաննիսյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն 
քաղաքականության իրականացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել  փոխգործակցության շարունակականությունը: Արփինե Հովհաննիսյանը  ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը,  այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Դեսպանը կարեւորել է  ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները  և շեշտել, որ այս ոլորտում գործակցությունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]