Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 21-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:

Գագիկ Հարությունյանն իր զեկույցում իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած բոլոր երկրների համար և միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրության հիման վրա ներկայացրել այն սկզբունքային մոտեցումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրի իրավական անվտանգության հայեցակարգի մշակման և իրացման համար: Ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ, խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ հետագա քայլերը մեծապես կնպաստեն Հայաստանում սահմանադրական ժողովրդավարության կայուն երաշխիքների ստեղծմանը:

Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչ այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]