Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է 5 ամսով

Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշի ազատազրկման 
ժամկետը երկարաձգվել է 5 ամսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է թուրքական haberler.com-ը:

Դիարբեքիրի F տիպի փակ ռեժիմով բանտում ազատազրկված Դեմիրթաշի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը և երկրի պետական մարմիններին վիրավորելու» մեղադրանքով:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մյուս  համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին էլ, ով նույնպես ազատազրկված է,  զրկել են պատգամավորական մանդատից:

2016 թվականի նոյեմբերից կալանավորված Յուքսեքդաղի դեմ դատարանի կայացրած որոշումից հետո այն ներկայացվել է մեջլիսին: Փետրվարի 21-ին մեջլիսի նիստի ժամանակ հայտարարվել է, որ Ֆիգեն Յուքսեքդաղը զրկվում է պատգամավորական մանդատից:

Դեմիրթաշից և Յուքսեքդաղից  բացի կալանավորված են կուսակցության ևս 10 անդամ պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]