Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարարությունը ներկայցնում է Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը

Նախարարությունը ներկայցնում է Սյունիքի և  Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի 
ցանկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրել է Սյունիքի և  Լոռու մարզերի ներդրումային ծրագրերը, որոնք  արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են  ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Փետրվարի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում  Սյունիքի և  Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների վերաբերյալ խորհրդակցությունից հետո դրական եզրակացություն են ստացել   Սյունիքից` 2 և  Լոռիից` 3  ներդրումային ծրագրեր: Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում են  գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, իսկ Լոռու մարզից ծրագրերը վերաբերում են  հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը: 

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ: 

1.

ՀՀ Սյունիքի մարզ

Խնձորեսկ

Շինուհայր

Ախթալյան

Անգեղակոթ

«ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական սարքավորումների

վարձակալության և սպասարկման կենտրոնների ստեղծում»

ներդրու­մային ծրագիր

2.

Սիսիան և Շվանիձոր

«ՀՀ Սյունիքի մարզում սառնա­րանային տնտեսությունների,

ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայն­քային

մթերման ու տեսակավորման կենտրոնների ստեղծում»

ներդրու­մային ծրագիր

3.

ՀՀ Լոռու մարզ

Ալավերդի

«Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի զարգացման ծրագիր

4.

Ամրակից

 «Ֆերմերային տնտեսություն հիմնում» ներդրումային

ծրագիր ներկայացում

5

Վանաձոր համայնք

 «Ռոզֆռուդ» արտադ­րամասի ընդլայնում» ներդրումային

ծրագիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]