1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեն որոշել է 2016 թվականի լավագույն ստորաբաժանումն ու քննիչին

ՀՀ քննչական կոմիտեն որոշել է 2016 թվականի լավագույն ստորաբաժանումն ու 
քննիչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի փետրվարի 21-ին կայացած ընդլայնված նիստը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Տարվա աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։

ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել է ՀՀ քնչական կոմիտեի Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով։ Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։

Հանձնաժողովը ղեկավարում է  ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը, իսկ կազմում ընդգրկված են տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող։

«Տարվա ստորաբաժանում» անվանակարգի համար հանձնաժողովին էր ներկայացվել 4, իսկ «Տարվա քննիչ»-ի համար՝ 9 թեկնածություն։

Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը  քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությանը, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի ավագ  քննիչ Սուրեն Մանուկյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվեցին գերատեսչական պարգևներով։

Շնորհավորելով խրախուսվողներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ աշխատակիցներին՝ իրենց ամենօրյա գործունեությամբ արդարադատության իրականացմանը նպաստելու համար։ Միաժամանակ Ա.Հովսեփյանը գոհունակությամբ արձանագրեց, որ 2015 թվականի արդյունքներով «լավագույն ստորաբաժանում» ճանաչված Կոտայքի մարզային քննչական վարչությունը 2016 թվականին ևս շարունակել է արդյունավետ աշխատանքը, պահպանել դրական ցուցանիշները և հույս հայտնեց, որ այսօրինակ պարգևատրումները կնպաստեն, որ տարածքային ստորաբաժանումներն առավել հետևողական և բարեխիղճ վերաբերմունք դրսևորեն դատավարական իրենց լիազորությունների իրականացմանը՝ այդպիսով նպաստելով ՀՀ քննչական կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային վստահության զարգացմանը։

Արձանագրելով, որ նախորդ տարում  եղել են նաև վատ աշխատանքի և  խախտումների համար պատասխանատվության ենթարկված ծառայողներ, ՔԿ նախագահն ընդգծեց. «Վստահ եմ, որ այդ անձինք անհրաժեշտ հետևություններ կանեն, կգիտակցեն իրենց դատավարական կարգավիճակի ամբողջ պատասխանատվությունը արդարադատության իրականացման գործում, կապահովեն քրեական գործերով օբյեկտիվ իրականության բացահայտումը և անշեղ կկիրառեն օրենքը»: Ապա նաև հավաստիացրեց, որ բարեխիղճ աշխատակիցները մշտապես կգտնվեն հոգածության ներքո, իսկ կարգազանցները կհեռացվեն համակարգից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]