1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպառողական գների ինդեքսը նվազել է 1,4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսը նվազել է 1,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին սպառողական գների միջին տարեկան ինդեքսը կազմել է 98.6 տոկոս` նախորդ տարվա 103.7 տոկոսի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սպառողական գների անկմանը նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գնանկումը` համապատասխանաբար` 97 տոկոս և 97.5 տոկոս:

Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 101.8%: 2016թ չորրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 101.0%-ի դիմաց: Գրանցված գնանկումը հիմնականում պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների և պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկմամբ, համապատասխանաբար` 96.5% և 99.4%: Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 100.6%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 102.3%-ի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]