Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դոլարն արժևորվել է, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել

Դոլարն արժևորվել է, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 21-ին կազմել է 486,95 դրամ: Այն փետրվարի 20-ի համեմատ արժևորվել է 0.14 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 513,34 դրամ՝ արժեզրկվելով 3,70 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 605,08 դրամ է՝ փետրվարի 20-ի համեմատ այն արժեզրկվել է 1,29 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 21-ին կազմել է 8.40 դրամ` փետրվարի 20-ի համեմատ այն մնացել է անփոփոխ:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,49  դրամ, ոսկի՝ 19,370,93 դրամ, պլատին` 15,687,12 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]