Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի չորրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 198 հազար 813 ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում` կազմելով 245 հազար 667 դրամ:

Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Արագածոտնի մարզում: 2016 թվականի չորրորդ եռամսյակում այն կազմել է 133 հազար 2 դրամ:

Երևանում 2016 թվականի չորրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է 216 հազար 174 դրամ:

Համեմատաբար ցածր միջին ամսական անվանական աշխատավարձ է գրանցվել նաև Շիրակում` կազմելով 140 հազար 90 դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]