Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցանցի օգտատերերին առաջարկել են գանգատվել կյանքի դառնություններից

Ցանցի օգտատերերին առաջարկել են գանգատվել կյանքի դառնություններից

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ում տարածում Է ստանում Mickey McCauley օգտահաշիվը, որի հեղինակը՝ Ջոն Միգել ՄաքՔոլին, մյուս օգտատերերին առաջարկել Է գանգատվել իրենց կյանքից եւ ի պատասխան ստանալ սփոփանքի խոսքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Այս պղծված աշխարհում ոչ մեծ տհաճություններից գանգատները կարող են թվալ մանր եւ եսասիրական: Բայց ոչ այստեղ, բարեկամ: Պատմիր ինձ քո դառնությունների մասին»,-հայտարարել Է նա սոցիալական ցանցում:   
Չորս օրվա ընթացքում հավաքելով ավելի քան 1,8 հազար լայք եւ 490 ռեփոստ՝ ՄաքՔոլիի թվիթը գրավել Է Twitter-ի բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը, որոնք սկսել են նրան պատմել իրենց խնդիրների ու անհաջողությունների մասին: 
Շատերը գրել են անհեթեթ իրավիճակների կամ փոքր գժտությունների մասին: «Իմ կատուները չեն հարգում ինձ եւ իմ բնակարանը»,- գանգատվել Է նրանցից մեկը: 
Իսկ մի քանիսը խոսել են ավելի խորը սոցիալական խնդիրների մասին, որոնց հետ նրանց հարկ Է եղել բախվել: «Հասարակական տրանսպորտում ինձ իրենց տեղը չեն զիջում, եթե ես ազատ հագուստ եմ կրում եւ դրանում չի երեւում իմ կլորացած փորը»,- դժգոհել Է lhautala նիկով հղի կինը:
Հրապարակումից երեք օր անց ՄաքՔոլին բաժանորդներին խոստովանել Է, որ ֆիզիկապես չի հասցնում պատասխանել բոլորին եւ ներողություն Է խնդրում: «Բարեկամներ, ես 49 ժամով ետ եմ մնում ձեր թվիթներից, բայց ջանում եմ պատասխանել յուրաքանչյուրին: Ներողություն, որ ստիպված եք սպասել: Այդ ամենը շատ զիլ Է»,-հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]